08 07 2019

Պուտինին հայհոյած հաղորդավարին հեռացրել են աշխատանքից

Պուտինին հայհոյած հաղորդավարին հեռացրել են աշխատանքից

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության աշխատակից Գեորգի Գաբունիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եթերի ընթացքում հայհոյելու և վիրավորելու համար աշխատանքից ազատվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Գաբունիան երկու ամիս չի կարող հաղորդումներ վարել կամ պատրաստել։

Հիշեցնենք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» ծրագրի հաղորդավարը եթերում խիստ վիրավորել և հայհոյել էր ՌԴ նախագահին։ Նրա այս քայլը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել երկրում։ Արարքը քննադատել էին երկրի նախագահը, վարչապետը, ԱԳՆ-ն։ Հուլիսի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցած տարաբնույթ ակցիաներից մեկի առիթը հենց հաղորդավարի պահվածքն է եղել։ Բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ այն ռուս-վրացական հարաբերություններն է՛լ ավելի է սրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ