09 07 2019

25 տարեկանի կենսափորձով չեն կարող Հայաստանը ՄԻԵԴ-ում ներկայացնել․ Գևորգ Պետրոսյան



Կառավարությունն առաջարկում է վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի պաշտոն։

Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյան, ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ պարտադիր պահանջ է իրավաբանական կրթությունն ու օտար լեզվի իմացությունը։

Նախագծին դեմ արտահայտվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Այդ պահանջները, որ դրված են, այսօր իրավագիտության ֆակուլտետն ավարտած ցանկացած միջին մակարդակի ուսանող արդեն բավարարում է: Բա աշխատանքային ստա՞ժը»,- վրդովվեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ