08 07 2019

ՌԴ-Վրաստան օդային փոխադրումների դադարեցումն ուժի մեջ է մտել

ՌԴ-Վրաստան օդային փոխադրումների դադարեցումն ուժի մեջ է մտել

Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը ժամանակավոր դադարեցնելու որոշումը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հայտնելով, որ ռուսական ավիաընկերությունները վերջին չվերթն են կատարել գիշերը 04։51-ին։

Վրաստանից Ռուսաստան վերջին թռիչքներն իրականացնել են «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա» ևբ«Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունները:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման պատճառով ավիաընկերությունների կորուստները 3 մլրդ ռուբլի է գնահատել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից սկսած Ռուսաստան-Վրաստան փոխադրումներ իրականացնե

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ