04 07 2019

Նախագահականը՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակման մասին․ Aysor.am

Նախագահականը՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակման մասին․ Aysor.am

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքն ու տեսակետը: Հանրապետության նախագահը պարտավորություն չունի մեկնաբանել առանձին կարծիքներ կամ տեսակետներ»,- Аysor.am հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Аysor.am-ը դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով նախագահ Արմեն Սարգսյանի մեկնաբանությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում արած հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վահե Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե  ՍԴ մուտք գործելիս որպես այդ պահին ՍԴ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:

Սահմանադրական դատարանի դատավորներն, արձագանքելով Գրիգորյանին, հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը: «Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց»,-նշված էր հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ