26 06 2019

Եթե մեկն այսօր պետք է դատապարտվի բռնության կոչերի համար՝ դա Նիկոլ Փաշինյանն է. Գուրգեն Եղիազարյան



«Հայաստանի Հանրապետությունում եթե մեկը բարձր ամբիոններից բռնության կոչեր է անում, դա Նիկոլ Փաշինյանն է: Եթե մեկն այսօր պետք է դատապարտվի բռնության կոչերի համար՝ դա Նիկոլ Փաշինյանն է»,- հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին փոխտնօրեն, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ Եղիազարյանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Դիլիջանից-Իջևան ծառերի մասշտաբային հատում է տեղի ունեցել. «Որպեսզի դա պարտակես, որոշեցիր փաստաթղթերի կեղծումով դատի տալ քո մորաքրոջ որդուն: Որպեսզի գնաս եվրոպական բարձրագույն ամբիոնում կանգնես, ասես՝ ես իմ բարեկամին էլ եմ դատի տվել, այ էդ շոուի համար սարքեցիր էս ամեն ինչը»,- խոսքն ուղղելով վարչապետին՝ ասաց Եղիազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ