25 06 2019

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանի որոշումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօրվա նիստում բավարարեց ՀՀ դատախազության և տուժողների իրավահաջորդների բողոքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ:

Արմեն Դանիելյանը բեկանեց նաև ս/թ մայիսի 18-ի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել: Վերացվեց նաև Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը:

Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բողոքը բեկանվեց:

Նշենք, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարան՝ այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ