«Հիմա դեպքեր են զարգանում այն արագությամբ և ոչ մեզ համար ցանկալի ուղղվածությամբ, որ հանդուրժել այս ամենն անհնար է, և ես այս վերջին հանդիպման ժամանակ խնդրել, հորդորել եմ հնարավորություն տա, որ ես ավելի ազատ կարգավիճակ ունենամ, այն է՝ ազատվեմ աշխատանքից այն պայմանով, որ մեր հարաբերությունները մնալու են նույնը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ նախքան սա, երկու անգամ դիմել է Բակո Սահակյանին՝ հրաժարականի համար:
Իսագուլյանը նշեց, որ իր հրաժարականով ոչինչ չի ավարտվում. «Եթե մինչև հիմա ես կաշկանդված էի, հիմա որևէ կաշկանդում չունեմ, և կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր: Հավատացեք, նոր մինչև Հայաստանում չկատարենք այն խնդիրը, որը պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է: Ավելի վատ վիճակ Հայաստան-Արցախ հարաբերություններում քան հիմա է, երբեք չի եղել:»
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը