Վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններում ծագած խնդիրների հետևանքով ավիափոխադրումների հետ կապված փոխադարձ արգելքներին: Նա գրում է․
Նա, մասնավորապես, գրել է.
«Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության եւ հնարավորությունների ճշտման նպատակով:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» եւ «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ եւս 2-ով:
Արդյունքների մասին զեկուցվել է Վարչապետին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը