22 06 2019

Իմքայլականը, քրեական հեղինակությունը և հաղորդավարները՝ նույն ակումբում․ Armdaily.am

Իմքայլականը, քրեական հեղինակությունը և հաղորդավարները՝ նույն ակումբում․ Armdaily.am

ArmDaily.am-ը գրում է․ «Մենք ավելի վաղ գրել էր «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի աստղային կապերի մասին։ Մասնավորապես, գրել էինք, որ նրան հաճախակի կարելի է տեսնել երգչուհի Սյուզի Մելիքյանի, Իվետա Մուկուչյանի հետ։ Ասում են պատգամավորների ընկերների մեջ ոչ միայն աստղեր կան, այլ նաև քրեական հեղինակություններ։ 

Մեզ հասած տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը ուրբաթ օրը ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի եւ ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող մի քաղաքացու հետ, որին հանցագործ շրջանակներում կոչում են Չաղ Ռուստամ, եղել են «Լա Սկալա» սրճարանում, նրանց հետ էին հաղորդավարներ Շուշաննա Երիցյանը եւ Սյուզաննա Սեդրակյանը։Ասում են պատգամավորն իր ընկերների հետ այնպես է զվարճացել, որ սրճարանի շատ հյուրեր ստիպված են եղել հեռանալ։

Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել պատգամավորից։ Հայկ Սարգսյանը նշեց, որ ուրբաթ օրը եղել է այդ սրճարանում, սակայն բոլորովին այլ մարդկանց հետ։ « Ես եղել եմ այդ վայրում, բոլորովին այլ մարդկանց հետ, իսկ ձեր նշած մարդկանց ոչ միայն չեմ ճանաչում, այլև, հետո եմ իմացել նրանց՝ այնտեղ գտնվելու մասին։ Երևանը փոքր քաղաք է, միևնույն վայրում շատ հաճախ կարելի է տեսնել տարբեր մարդկանց, բայց համաձայնեք, դա չի նշանակում, որ մտերիմ հարաբերություններ կարող են լինել։ Որևէ միջադեպ իմ՝ այնտեղ գտնվելու ժամանակահատվածում վստահեցնում եմ, չի եղել։ Խնդրում եմ այլ կերպ, քան սույն պարզաբանումն է, չներկայացնել»։

«Լա Սկալա» ակումբի մենեջերը մեզ տեղեկացրեց, որ իր հերթափոխի օրերին նման հյուրեր չեն ունեցել։ «Ուրբաթ օրը հերթափոխի է եղել մեր մյուս մենեջերն, ով այս պահին արձակուրդում է և Հայաստանում չէ»։

Մեր այն հարցին, թե Հայկ Սարգսյանը հաճա՞խ է լինում ակումբում, նա պատասխանեց. «Ոչ, Հայկ Սարգսյանին լրատվական հաղորդումներից ենք ճանաչում»»։

Ինչ էին անում պատգամավորը, քրեական հեղինակությունները եւ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ