06 04 2024

ՌԴ 2 քաղաքացի կոտրել են սրճարանի դռան ապակիներ, պառճառաբանելով, որ աղմուկը խանգարում է իրենց

ՌԴ 2 քաղաքացի կոտրել են սրճարանի դռան ապակիներ, պառճառաբանելով, որ աղմուկը խանգարում է իրենց

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Քոչարյան փողոցում գործող «МЯТА LOUNGE» սրճարանի ապակյա դուռը կոտրել են և ներսում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայրից խուլիգանություն և գույքի դիտավորյալ վնասում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվում 2 քաղաքացու:  

Նրանք Հայաստանի և ՌԴ քաղաքացիներ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Հ-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Կ-ն են:

Բերման ենթարկվածները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, իսկ Վահե Հ.-ն կասկածվում է ապակին կոտրելու մեջ:

Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Հայաստան, սրճարանի վերևի հարկերից մեկում բնակվում են ու սրճարանի աղմուկը խանգարում է իրենց անդորրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ