01 04 2024

Պայթյուն՝ Վորոնեժի սրճարաններից մեկում

Պայթյուն՝ Վորոնեժի սրճարաններից մեկում

Պայթյուն է որոտացել Վորոնեժի սրճարաններից մեկում, վնասվել են շենքի ապակիները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ Վորոնեժի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Կուլիկովային։

Նշվում է, որ անհայտ անձը գիշերվա ժամը 3-ին կոտրել է սրճարանի ապակին և պայթուցիկ նետել:

Դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը, հանգամանքները պարզվում են: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Պայթյունի տեսանյութը դիտեք YerevanTodayտելեգրամյան ալիքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ