21 06 2019

Վահե Գրիգորյանի հայատարարությունը Մակունցի համար անակնկալ է եղել

Վահե Գրիգորյանի հայատարարությունը Մակունցի համար անակնկալ է եղել

Վահե Գրիգորյանը չի ասել, որ ինքը ՍԴ նախագահն է, այլ հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականություններ կատարելը: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ զույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե չի կարող լինել Սահմանադրական դատարանի երկրորդ նախագահ, և այստեղ հանցակազմ կա:

Ի պատասխան դիտարկմանը, որ պաշտոնապես ՍԴ նախագահ է շարունակում լինել Հրայր Թովմասյանը, «Իմ քայլ»-ի ղեկավարը դարձյալ հիշեցրեց Վահե Գրիգորյանի այն մեկնաբանությունը, ըստ որի` ՍԴ-ում կա երկու դատավոր, և այն պարագայում, երբ մի դատավորն արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները:

Լիլիթ Մակունցը նաև նշեց, որ իր համար անակնկալ է եղել Վահե Գրիգորյանի հայատարարությունն այն մասով, որ նա ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:

Ըստ Մակունցի՝ խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, բայց այն իրավիճակը ՍԴ-ում, որի մասին հայտարարել է Վահե Գրիգորյանը, դրա մասին իրենք տեղյակ եղել են: Լեգիտիմության վերաբերյալ մեկնաբանություն անելը, նրա կարծիքով, ՍԴ տիրույթում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ