21 06 2019

Համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել․ Ադրբեջանի ԱԳՆ

Համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ նշելով, որ համանախագահները կոնկրետ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ են ներկայացրել։ Այս մասին գրում է Minval.az-ը։

«Արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպմանը համանախագահները կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ»,-նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Նշենք նաև, որ Minval.az-ի մեկնաբանությամբ՝ ԱԳՆ-ների բանակցություններն ավարտվել են «ոչնչով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ