ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Нет ребята, все не так, все не так, как надо
Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են:
Այսօր, Փաշինյանի իշխանության օրենսդիրի ղեկավար Արարատ Միրզոյանը բառացիորեն ասել է՝ դեսպանը հանդիպում է մի մարդու, ում շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, խոսքը շատ լուրջ մեղադրանքի մասին է (խոսքը ՀՀ 2-րդ նախագահի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին է):
Իսկ հիմա հարց և՛ Փաշինյանին, և՛ Միրզոյանին:
Իսկ երբ այդ լուրջ մեղադրանք առաջադրված մարդուն ոչ թե ՌԴ դեսպանը, այլ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորանք էր ուղարկում, այն ժամանակ էլ ե՞ք ասել, որ դա միջամտություն է ՀՀ ներքին գործերին:
Թե՛ Պուտինի, թե՛ Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանից «սպասիբոներից» բացի այլ բան չլսեցինք:
Չնայած՝ նույն Փաշինյանն էր ժամանակին մեղադրում Ռուսաստանի իշխանությանը ապրիլյան պատերազմում բացասական դերակատարում ունենալու մեջ:
Խոսել ասացի՝ հիշեցի…
Տղերք, իսկ օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: 4-րդ ամիսն է լրանում, բայց Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել:
Հ.Գ․ Ինչպես կասեր Վիսոցկին՝ нет ребята, все не так, все не так, как надо.»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը