«Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, թե ես չեմ կարող ներկայացնել Արցախի շահերը, քանի որ ընտրված չեմ Արցախի կողմից, մյուս կողմից միջամտում է, որ այնտեղ մարդկանց ազատեն աշխատանքից և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ քննադատելով Արցախի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունների կողմից մինչ օրս չկա հստակ օրակարգ և դիրքորոշում Արցախի հարցի վերաբերյալ, իսկ նման չկողմնորոշվածությունը միայն վնասում է ներկա իրավիճակին և դրա լուծմանը:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ մտահոգություն հայտնեց իմքայլական պատգամավորներից մեկի այն հայտարարության վերաբերյալ, թե Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական մամուլում ավելի շատ է հիշատակվում, քան Ալիևը:
«Այդ պատգամավորը չի հասկանում, որ այդ արտահայտությունը մեծ խնդիր է դիվանագիտական պրակտիկայի համար: Եթե թշնամի երկրի գործիչն ավելի շատ է հիշատակվում մամուլում, ապա նա կամ ակհայտ ռազմատենչ գործիչ է, իսկ դա այդպես չէ, կամ էլ նա խիստ պացիֆիստ գործիչ է, և մամուլը նրա ելույթներից պեղում է հարմար արտահայտություններ և հիշատակում»,- նշեց Անուշ Սեդրակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը