ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Մարդ չգիտի՝ լա թե՞ խնդա: Փաստորեն նիկոլականները պնդում են, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանը:
Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:
Չնայած, եթե Հիտլերը իր շարժումը մաքուր քրիստոնեական էր համարում, ինչի քայլիստները դատարանների շրջափակումն ու ասֆալտին փռելը ժողովրդավարություն չէի՞ն համարի:
Բայց սա վերջը չէ դեռ: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նշում է, թե իր կուսակցությունը իզմեր չունի:
Հերթական անգամ նա խաբում է հասարակությանը: Իզմ ունեն և այդ իզմը կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ, որի հիմքը մարդկանց մոլորեցնելն ու մանիպուլացնելն է: Իսկ քաղաքական բոմժերի պահով ասեմ. թող Նիկոլը հանգիստ լինի: Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը: Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում: Այդպիսին է պոպուլիզմի բոլոր ջատագովների ճակատագիրը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը