17 06 2019

ՔՊ-ն երկիրը տանում է անհասկանալի ուղղությամբ. Արման Ղուկասյան

ՔՊ-ն երկիրը տանում է անհասկանալի ուղղությամբ. Արման Ղուկասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իրենց կուսակցության գաղափարախոսությանը, նշեց. «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից: Մեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»:

Դա նշանակում է հետևյալը.

1. ՔՊ-ն հրաժարվելով գաղափարախոսությունից և իզմերից դառնում է ցանկացած գաղափարախոսության և իզմերի կրող` ըստ օրվա անհրաժեշտության։

2. ՔՊ-ն հրաժարվելով գաղափարախոսությունից՝ զրկում է ընտրողներին իրական ընտրությունից։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ քաղաքական ուժերը հանդես են գալիս գաղափարական հենքերով և, ըստ դրա, էլեկտորատը իր ընտրությունն է կատարում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, հստակ իմանալով, թե որ ուղղությամբ է երկիրը տանելու այդ ուժը։

3. Քաղաքագիտության մեջ այդպիսի բան չի եղել և չի կարող լինել։ Կուսակցությունը լինում է միայն քաղաքական և հստակ գաղափարախոսությամբ։ Առանց նման գաղափարախոսության իշխող ուժը չի կարող երկիրը տանել հստակ ուղղությամբ և հստակ հաջողությունների։ Այդպիսի պետությունը միշտ ճոճվելու է այս կողմից այն կողմ:

Արման Ղուկասյան - «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ