07 06 2019

Լիլիթ Մակունցը հերքում է, թե Զեյնալյանի հրաժարականը քննարկվել է խմբակցությունում



«Արդարադատության նախարարության հետ կապված և պարոն Զեյլնալյանի հետ կապված խմբակցությունում, այո, որոշակի մտահոգություններ հնչել են՝ աշխատանքի հետ կապված, դատաիրավական բարեփոխումների հետ կապցված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ասաց, թե նիստերից մեկում քննարկել են մտահոգությունները, որ եղել են քաղաքացիների կողմից։

Հարցին, թե շրջանառվում է որպես նոր նախարարի՝ Վլադիմիր Վարդանյանի անունը, Լիլիթ Մակունցն արձագանքեց․ «Իմ ունեցած տեղեկություններով, դա իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանն արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական է տվել հունիսի 7-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ