Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և բնակլիմայական աղետների դեպքում հողօգտագործողներին ազատել անշարժ գույքի հարկի 50 տոկոսից։
Կարգավորմանը դեմ է «Իմ քայլը» խմբակցությունը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հունիսի 3-ին իր ելույթում անդրադարձավ խնդրին՝ նշելով. «Հողի հարկից ազատել շատ լավ է հնչում, բայց դա ընդամենը մի քանի հազար դրամի պատմություն է, կարծում եմ, որ այդ ժեշտից շոյված գյուղացին կսթափվի և կհասականա իր կրած կորուստի հետ համեմատած ինչ ենք մենք պատրաստվում իրեն տալ՝ շատ ծանր հոգեվիճակում կհայտնվի»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ այո՛, ժեստերի կարիք կա, բայց դա պետք է լինի շատ ավելի լուրջ, մասնավորապես՝ բերքի, հողի ապահովագրություն, որի պիլոտային ծրագիրը արդեն մեկնարկել է
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը