Մոսկվայից Երևան չվերթում պարզվել է, որ ինքնաթիռում տեղերի խնդիր կա, և ՍԱՊԾ պետ Գերոգի Ավետիսյանի տոմսը փոխել են բիզնես դասի։ Ֆեյսբուքյան իր էջում ՍԱՊԾ պետն անդրադարձել է թանկարժեք ուղևորության քննադատություններին։
«Հաճելի անակնկալի տհաճ շարունակությունը։
Երեկ Մոսկվայից Երևան չվերթում պարզվեց, որ ինքնաթիռում տեղերի խնդիր կա և տոմսս տեղում փոխվեց բիզնեսի։
Քիչ առաջ պարզեցի, որ քննարկվում է բիզնեսով գալուս հարցը։ Չեմ կարողանում կողմնորոշվել «Աերոֆլոտի» անակնկալն էր ավելի հաճելի, թե դրա շուրջ քննարկումն ավելի տհաճ։ Քննարկմանը հաճույքով մասնակցողներին հաճույքով ցույց եմ տալիս գնածս տոմսը, որը տեղում դարձավ բիզնես։
Ասում են ամոթը լավ բան է, լավ կլինի, որ որոշ մարդիկ ունենան։
Հ.Գ. Կներեք, որ ձեր խրախճանքը երկար չտևեց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը