«Ես նախկինոֆոբիա չունեմ: Կարծում եմ, որ պատմական ճիշտ գնահատականները ամենակարևոր քայլն են ապագայում դրական փոփոխություններ ունենալու համար»,- «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնող խմբի անդամ Արթուր Դանիելյանը՝ պատասխանելով Yerevan․Today-ի հարցին՝ արդյո՞ք հնարավոր է իրենց շարքերում նախկին պետական պաշտոնյաներ համալրվեն:
Դանիելյանի խոսքով, Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցածը պատմական խեղաթյուրված գնահատականների և մեդիամանիպուլյացիաների արդյունք է. «Դրանցից մեկն էլ այսօր առաջ բրթվող վեթինգն է, որի հիմքում ընկած է այն կեղծ փաստը, որ նախկին իշխանությունները բռնապետական ռեժիմի ներկայացուցիչ էին, որոնք կեղեքել էին հասարակությունը, և սա ակնհայտ սուտ է, և այդ սուտը ապացուցել է Նիկոլ Փաշինյանը, որովհետև մեկ տարվա ընթացքում նա որևէ փաստարկ այդ պնդումները ապացուցող չի ներկայացրել»:
Իսկ Կոնստանտին Տեր-Նակալյանը չի բացառում որ իրենց կուսակցությունը կհամագործակցի նախկին պաշտոնյաների հետ. «Չեմ բացառում համագործակցությունը նույնիսկ նախկին իմքայլականի հետ: Չեմ բացառի նաև, որ մեր կուսակցությունում կլինեն նաև ապագա պաշտոնյաներ»,- հավելեց Տեր-Նակալյանը:
Մանրամասն տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը