31  05  2019

Սերժ Սարգսյանի գրասենյակը ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունի

Սերժ Սարգսյանի գրասենյակը ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունի

Բացվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այն ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի անցած ուղին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև բանակաշինության ու պետության կայացման գործում նրա ունեցած անուրանալի ավանդը ներկայացնելու, ՀՀ 3-րդ նախագահի ընթացիկ գործունեության, Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ նախագահի տեսակետների, դիրքորոշումների մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ