29 05 2019

Մոլագարը և յուր սիմուլյանտները

Մոլագարը և յուր սիմուլյանտները

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ֊ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հանեց, ուզեց փակի, էն էլ ռուսները խառնվեցին, չթողեցին, բայց Գեներալին ամբաստանյալի աթոռին նստացրեց։ Պարծեցավ թե միևնույն է, ՀԱՊԿ֊ում փողոցը կփակի, քարտուղարի տեղը կպահի, բայց մեկ էլ Լուկաշենկոն «Ասֆալտին փռողին» նվաստացրեց՝ թե Պուտինի մոտ լեզուդ համապատասխան տեղն ես մտցնում, ու ստիպեց որ սուսիկ֊փուսիկ համաձայնվի ՀԱՊԿ քարտուղարի իր թեկնածուին։

Բան չկա, ՀԱՊԿի տեղը իրանց մնա, կարևորը ժողովրդի վարչապետը երկրի ներսում տեղը կհանի դատավորներին ստրկացնելով. մի պահ բաց թողեց, եղավ մեկը որ չստրկացավ ու Քոչարյանին ազատեց, բայց «ժողովուրդս» նրան էնպես անարգանքի սյունին գամեց, որ մյուս դատավորները երկրորդ նախագահին փակեցին բանտում։

Վստահ էր, որ դատավոր չկա որ իր ասածը չանի, մեկ էլ էլի մի դատավոր է հայտնվում ու համարձակվում է Քոչարյանին ազատել հերիք չի, հետն էլ գործը կասեցնում է։ Արդյո՞ւնքը համ բանտում, համ էլ ամբաստանյալի աթոռին ոչ ոք չկա, համ էլ ՀԱՊԿ֊ի քարտուղարը բելառուս Զասն է լինում։ Էնպես մթագնեց, որ զառանցեց՝ զտել ու փակել բոլոր նրանց դռները ովքեր կալանքից ազատելու, գործեր կասեցնելու ու ամբաստանյալներին արդարացնելու լիազորություն ունեն, գործ սարքել նրանց գլխին ում երաշխավորությունը անցնում է դատարանում։ Յյուրայինները նետվեցին փակելու ու զտելու։

Ընդհանրապես մոլարգարի մտերիմները նրան օգնում են հոգեբույժի մոտ տանելով, որ բուժվի՝ համ իրեն, համ էլ շրջապատին վնաս չտա ու էլի իր գործին գնա։ Ժողովրդի մոլագարը մտերիմներ չունի, փոխարենը իրեն նմանակող յուրայիններ ունի, որ զգոն հետևում են թե երբ է նրա նոպան բռնելու, որ անմիջապես նոպայի սիմուլյացիա անեն՝ տես մենակ դու չես, մենք էլ ենք քո պես, ամեն ինչ նորմալ է։ ինչպես այն կինը, որ օրգազմի սիմուլյացիա է անում, որ տղամարդը իրեն լավ զգա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ