Բալթյան վեհաժողովի Արեւելյան գործընկերության համաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը ներառյալ Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը եւ Միքայել Զոլյանը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության, պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 29-ից հունիսի 1-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը, ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը:
ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի արտագնա նստաշրջանին, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Կազան (Ռուսաստանի Դաշնություն) 2019 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը ներառյալ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սոնա Ղազարյանը, Շաքե Իսայանը եւ Աննա Կոստանյանը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 29-31-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Արման Աբովյանը, Արման Բաբաջանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը