14 10 2024

Միլան, Տաշքենդ, Լաոս, Ռեյկյավիկ, Ստրասբուրգ, Ղազախստան, Դիժոն․․․ գործուղումների շքերթ է

Միլան, Տաշքենդ, Լաոս, Ռեյկյավիկ, Ստրասբուրգ, Ղազախստան, Դիժոն․․․ գործուղումների շքերթ է

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գործուղվում է Իտալիա՝ Միլան` հոկտեմբերի 20-23-ը։ Կմասնակցի «OECD Global Forum on Trust and Democracy» խորագրով համաժողովին։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը 5 օրով գործուղվում է Ուզբեկստան՝ Տաշքենդ, հոկտեմբերի 24-28-ը։ Նա կմասնակցի Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը 4 օրով գործուղվում են Լաոս՝ հոկտեմբերի 17-21-ը։ Կմասնակցեն ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ՔՊ-ականներ Մարիամ Պողոսյանը և Մերի Գալստյանը 5 օրով գործուղվում են Իսլանդիա՝ Ռեյկյավիկ՝ նոյեմբերի 9-13-ը։ Կմասնակցեն «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2024» միջոցառմանը: Նշենք, որ նախորդ տարի այս միջոցառմանը մասնակցելու համար պատվիրակության ցանկից դուրս էր թողնվել Թագուհի Թովմասյանի անունը։ Հայաստանից մասնակցել էին ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Տաթև Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գործուղվում է Ֆրանսիա՝ Ստրասբուրգ՝ նոյեմբերի 5-9-ը։ Կմասնակցի հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումին։ Նշենք, որ ծախսերը հոգում է հրավիրող կողմը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը գործուղվել է Ղազախստան՝ մասնակցելու Ղազախստանում հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Ղազախստանում է, կմասնակցի Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը գործուղվել են Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաք, որտեղ մասնակցում են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100-ամյակին նվիրված միջոցառմանը և խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ