Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում Հանրային հեռուստաընկերության եթերից տեսանյութ է հրապարակել և գրել․
««Արցախի այսպես կոչված Նախագահները», և Հ1 եթերո՞ւմ։ Արդեն նույիսկ ծիծաղելի չէ։ Լավ սահման չկա՞ այս ապուշությանը։ Այս «մարդիկ» չեն հասկանում, որ վաղը էլի օր է բացվելու, ո՞նց են հետո իրենց երեխաների աչքերին նայելու։ Հանրային Հեռուստատեսությունը միշտ էլ ծառայել է իշխող ուժի շահերին, դա համարում եմ բնական։ Բայց կարող է մեկը ինձ բացատրել, Արցախի պատվի հետ խաղալու շահը ո՞րն է՝ թշնամիներին ուրախացնե՞լը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը