24 05 2019

«Բրեքզիթ»-ի պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տալիս



Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է Պահպանողական կուսակցության ղեկավարի, ուստի նաև վարչապետի պաշտոնից՝ նշելով, որ այս քայլին դիմում է երկրի շահերից ելնելով։ Թերեզա Մեյը վարչապետի լիազորությունները վայր կդնի հունիսի 7-ին։

Վարչապետին հրաժարականի են դրդել կուսակիցները, ովքեր դժգոհ են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացից։ Հրաժարականին մասին հայտարարությունն անելիս Թերեզա Մեյը չի կարողազել զսպել հուզմունքը։

«Ինձ համար կյանքիս մեծագույն պատիվ է եղել լինել երկրի երկրորդ, բայց, անշուշտ, ոչ վերջին կին վարչապետը: Հրաժարական եմ տալիս ոչ թե դժկամությամբ, այլ մեծ երախտագիտությամբ , որ ինձ իմ երկրին ծառայելու հնարավորություն է ընձեռվել»,- նշել է Թերեզա Մեյը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ