20 05 2019

Փաշինյանի ելույթը շարունակել է Սահմանադրական կարգը տապալելու ծրագիրը․ կարծիք

Փաշինյանի ելույթը շարունակել է Սահմանադրական կարգը տապալելու ծրագիրը․ կարծիք

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Այսօր ՀՀ դատական իշխանության հիմնահարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը փաստացի շարունակել է դատական իշխանությունը կազմալուծելու, դրա նկատմամբ անթաքույց քաղաքական ճնշում գործադրելու եղանակով Սահմանադրական կարգը տապալելու համակարգային ծրագիրը:

Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները՝ զուգորդված երեկ և այսօր Դատական իշխանության նկատմամբ ոտնձգությամբ, իրենց էությամբ պետականակործան են և հակաիրավական:

Այժմ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության բանալին պատշաճ իրավական ընթացակարգերի հիման վրա դատավորի կարգավիճակ ստացած ու դատավորի գործառույթ իրականացնող ՀՀ քաղաքացիների մոտ է:

Նրանց կողմից՝ իրենց սահմանադրական իշխանության նկատմամբ նետված բացահայտ մարտահրավերին չարձագանքելու դեպքում դատական գործընթացներին մասնակից յուրաքանչյուրի համար փաստացի իրավունք կստեղծվի պնդելու, որ իր նկատմամբ գործել է իշխող քաղաքական ուժի կամքը և ոչ թե իրավունքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ