ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է БЕЛТА-ն։
Նրա խոսքով՝ մայիսի 17-ին կկայանա ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որում առաջարկներ կպատրաստեն ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացվելու համար: ԱԳ նախարարները երկրների ղեկավարներին կառաջարկեն թեկնածությունները։
Սեմերիկովի խոսքով՝ կքննարկվի Բելառուսի ներկայացուցիչ, երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը