Panorama.am-ը գրում է․ «Քանի տարի է նամակ ենք գրում կառավարություն, թե՝ համատիրությունների վճարները դարձրեք տեսանելի, մատուցվող ծառայությանը համաչափ։ Առաջ պատասխանում էին՝ օրենքի նախագիծը ընթացքի մեջ է, նկատի կունենանք ձեր առաջարկները, հիմա ընդհանրապես չեն պատասխանում։
Կառավարական մարմինները խորը իգնորի մեջ են ոչ միայն բարձրացրած հարցերին, այլև խնդիրների տրամաբանական լուծումներին։
Ասենք՝ քաղաքապետարանը։
Տեսեք՝ քաղաքացիները բողոքում էին, որ համատիրությունների համար վճարում են ըստ բնակտարածքի, այնինչ հավաքարար չեն տեսնում, վերելակը բնակարանի տարածքում չէ, շենքերի մուտքերը ու աստիճանները կողտոտ են, լուսավորությունը՝ տարակուսելի, վերելակի աշխատանքը՝ կիսախափան...։
Քաղաքապետը հայտարարում է, թե վերելակների համար 2000 դրամ կգանձվի։ Ու իբր դա մոտ 30 տոկոս է ավել նախկին գանձումներից։
Եկեք հաշվենք՝ բնակիչների բազմակի պահանջներով վերջապես մեր մուտքում սկսեցին փակցնել վերելակի ամսեկան ծախսը՝ այն չի անցնում 40 հազար դրամը։ Մուտքում կա 80 բնակարան։ Այսինքն՝ մի բնակարանը պիտի վճարեր 500 դրամ վերելակի համար։
Հիմա պարզ մաթեմատիկական հարց՝ 2000 հազար դրամը 500 դրամի քանի՞ տոկոսն է։
Ուր են գնում քաղաքային բյուջեները (հենց՝ հոգնակի), կարմիր գծերի վարձերը, տեսադաշտը փակող գովազդային վահանակնեից գումարները,... ի վերջո՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորության գումարը, որ քաղաքապետը որոշել է հիմա էլ վերելակների փող մուրալ։
Սա տնտեսվարություն չէ, սա նույնիսկ մաթեմատիկական տգիտություն չէ։ Սա անհարգալից վերաբերմունք է քաղաքացիներին։»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը