Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը շտկել է նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետագա հանդիպումների վերաբերյալ հայտարարությունը։
«Ինչպես գիտեք, համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Եվ նախարարի կողմից ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել հենց այդ հանդիպման հնարավորությանը»,- պարզաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության նախնական տարբերակում հասկացվում է, որ նախարարը խոսում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորության մասին: Հարցազրույցի տեքստն ավելի ուշ ուղղվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը