15 05 2019

Քոչարյանի մասին վատ գիրք գրելը կարող է ազատել պատժից․ Politik.am

Քոչարյանի մասին վատ գիրք գրելը կարող է ազատել պատժից․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների հետ կապ ունեցող որոշ գործիչներ շտապեցին հերքել իրենց անցյալը և նոր դեմքով ներկայանալ Փաշինյանի իշխանությանը։ Նման կերպարներից մեկն էլ տնտեսագետ Աշոտ Մարկոսյանն է։ Հիշեցնենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նա տարբեր բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել։ Իշխանափոխությունից հետո Մարկոսյանը հրապարակեց ավելի քան 100 էջանոց մի  վերլուծություն, որտեղ, իր խոսքով, բացահայտում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների տնտեսական հաջողության «միֆը»։

Ըստ էության, Մարկոսյանը տեղյակ է եղել, որ իր դեմ քրեական գործ է նախապատրաստվում, և փորձել է լավ լույսի ներքո ներկայանալ նոր իշխանություններին։ Նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին Աշոտ Մարկոսյանը ձերբակալվեց։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրությա՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել։ Ըստ գործի՝ Աշոտ Մարկոսյանը ևս մասնակցել է այս կեղծիքին։

Մարկոսյանին, սակայն, կարծես օգնության է գալիս իր «վերլուծությունը», և նա հայտնվում է ազատության մեջ, բայց գործը իր մասով դեռևս կարճված չէ։

Մեր տեղեկություններով՝ այդ միջադեպից հետո Աշոտ Մարկոսյանի հետ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և առաջարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին քննադատական գիրք գրել, որի հրատարակվելուց հետո կմիջնորդի վարչապետ Փաշինյանին՝ բարի աչքով նայել Մարկոսյանին։ Ըստ վերջինիս մտերիմների՝ նա արդեն գործի է անցել և գրում է իրեն վերջնականապես ազատություն պարգևող գիրքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ