14 05 2019

Սուտը չի կարող երկար թագավորել. Բելլա Քոչարյան



Ժամանակը սրբագրում է ամեն ինչ ու ամենքին, փոխվում է վերաբերմունքն ու ընկալումը, սակայն այս գրքում ոչինչ ու ոչ ոք ենթարկված չէ ժամանակի խմբագրմանը, համոզված է Բելլա Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այդ դեպքում դա Քոչարյանի գիրքը չէր լինի․ «Ինքը իր տեսակով այդպիսի մարդ չէ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահի տիկինը 5-րդ ալիքի հետ զրույցում։

«Հիմնական նպատակն է ցույց տալ մեր երիտասարդներին՝ ինչպես է կետրվել մեր պատմությունը, մեր հաղթանակը,  և գոնե ծանոթացնել այս նորագույն պատմությանն առաջին դեմքից»,- նշել է Բելլա Քոչարյանը։

Չնայած անցած դժվարին ճանապարհին, երբ թվում էր, թե այլևս զարմանալու ոչինչ չի մնացել, տիկին Բելլան հիմա էլ է զարմանում։ «Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է սուտը դարձնել իրականություն։ Ինձ զարմացրեց ժողովրդի անտարբերությունը, ինձ զարմացրեց ոմանց լռությունը, որն անսպասելի էր։ Լինում են պահեր, երբ լռությունը կարելի է համեմատել նաև դավաճանության հետ»։

Իմանալով մարդկանց լռելու պատճառը՝ տիկին Քոչարյանը հիշեցնում է՝ վախը լավ ընկեր չէ․ «Սա միայն մեր ընտանիքի հարցը չէ։ Եթե երկրում տիրում է այս մթնոլորտը, որտեղ երեք դոմինանտ կա՝ վախը, անտարբերությունը և լռությունը, դա շատ վտանգավոր է։ Վախը վատ ընկեր է։ Ես զարմանում եմ, որ վախեցած են այն մարդիկ, որոնք չպիտի վախենային»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ