13 05 2019

«Աննախադեպ դատավարություն»․ Deutsche Welle-ն՝ մարտի 1-ի գործի մասին

«Աննախադեպ դատավարություն»․ Deutsche Welle-ն՝ մարտի 1-ի գործի մասին

Միջագային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը։ Արդեն ներկայացրել ենք աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից մեկի՝ «Ֆրանս պրես»-ի անդրադարձը մարտի մեկի գործով մայիսի 13-ի դատական նիստին։

Մարտի մեկի գործով զարգացումներին անդրադարձել է նաև գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը։ «Աննախադեպ դատավարություն․ Հայաստանում դատում են նախկին նախագահին» վերնագրով հոդվածում լրատվամիջոցը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով նիստին դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր։

«Հավաքվածների նշանակալի մասը նախկին նախագահին ողջունում էր «Ազատություն» բացականչություններով։ Քոչարյանի մի քանի տասնյակ աջակիցներ էլ դատարանի բակում էին՝ նախկին նախագահին կալանքից ազատելու պահանջով»,- գրում է Deutsche Welle-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ