13 05 2019

Ուղիղ սպառնալիք՝ Արցախի իշխանություններին․ Politik.am

Ուղիղ սպառնալիք՝ Արցախի իշխանություններին․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Չնայած նրան, որ Արցախի հարցի մասով ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ արցախցիները իրեն չեն ընտրել և ինքը իրավասու չէ խոսել նրանց անունից, նա չի խորշում սպառնալիքների լեզվով խոսել Արցախի իշխանությունների հետ, երբ խոսքը վերաբերվում է իր իշխանության «անվտանգությանը»։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Փաշինյանի այս հայտարարությունը ուղիղ սպառնալիք էր Արցախի իշխանություններին և մասնավորապես Բակո Սահակյանին։ Եթե արտահայտվենք վարչապետի լեքսիկոնով, ապա նա Բակո Սահակյանին ասաց «հանգիստ նստի տեղդ» ու ամեն բան արա, որպեսզի ինձ ընդդիմադիր քաղաքակն ուժերը ակտիվ չլինեն Արցախում հակառակ պարագայում խնդիրներ կունենաս։

Նման պահվածքը իհարկե նվաստացուցիչ է Արցախի իշխանությունների համար, բայց դրանք դժվար թե արդյունավետ լինեն, եթե իհարեկ Փաշինյանը չի որոշել Արցախի շրջափակմամբ ճնշել իշխանություններին։ Արցախում բանակում չծառայած, պատերազմական գործողություններին չմասնակցած Փաշինյանը լուրջ հեղինակություն չունի ու դժվար թե կարողանա հրահանգով փողոց հանել հազարավոր արցախցիների։ Արցախում շատ չեն այն քաղաքացիները, որոնք Փաշինյանի մեկ սուլոցի դեպքում դուրս կգան փողոց։ Այնպես որ Բակո Սահակյանը կարողէ իրեն մի փոքր արժանապատիվ պահել ու պատերազմում հաղթած երկրի առաջնորդի վեհությամբ առաջարկել Փաշինայնին «հանգիստ նստել տեղը» ու չփորձել խոսել սպառնալիքների լեզվով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ