Կարինե Մամիկոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վերջին շրջանում հայկական Ֆեյսբուքը վերածվել է աղբանոցի: Բայց այն, որ մեզանում տեղ ունեն նաև իսլամիստները, և այն, որ իրենք, փաստորեն, ունեն հստակ քաղաքական դիրքորոշում, այ դա ինձ համար զարմանալի էր:
Ուրեմն երեկ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ստեղծումը: Ուշագրավն այն է, որ Yerevan.Today-ի այս թեմայով նյութի տակ ի թիվս այլի նկատվել են իսլամական աշխարհի ներկայացուցիչների հայատառ և լատինատառ մեկնաբանությունները, որոնցից երևում է, որ, փաստորեն, մարդիկ լավ էլ տեղյակ են ներհայաստանյան զարգացումներից:
Սա, իհարկե, կես կատակ: Իսկ եթե լուրջ, ապա, իմ կարծիքով, այս փաստը գալիս է ապացուցելու այն, որ Փաշինյանի թիմին աջակցում են ֆեյսբուքի լուրջ մասնագետներ, ովքեր ալգորիտմներ են մշակել, ինչը թույլ է տալիս նույնաբովանդակ գրառումները մի քանի պրոֆիլներով գրել: Ուղղակի այս դեպքում թավշիստները պրակոլ են տվել:
Սենց որ գնա, սրանք Հայաստանում ԻԳԻԼ-ի հետևորդների պրոֆիլներն էլ կօգտագործեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը