07 05 2019

Ավագանին դեմ է քաղաքապետի՝ աշխատավարձերը բարձրացնելու նախագծին

Ավագանին դեմ է քաղաքապետի՝ աշխատավարձերը բարձրացնելու նախագծին

Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել էին հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը, որով նախատեսվում էր մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-ից 30 տոկոսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ