07 05 2019

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ախպերությունը տեղ չունի․ բա էս ի՞նչ ախպերություն ա․ Մարուքյան



«Հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ որ առաջնրոդը այստեղից ասաց՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հիմա այս դահլիճում ձեր կողմից դավաճանվում են մայիսյան թեզիսները, ոնց հասկանանք, և ԼՀԿ-ն միայն ուժային կառույցների վրա չի շեշտադրում արել»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ պատգամավորն առաջարկում է ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը դուրս գան վարչապետի ենթակայությունից և դառնան նախարարություններ։

«Ձեր ելույթներից ես տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք, թե Սերժ Սարգսյանը, հնարավոր ա, նորից դառնա ԱԱԾ պետ, հետո վերամիավորի ոստիկանությունը, դառնա ԱԱԾ-ի և ոստիկանության պետ, հետո՝ Պաշտպանության նախարար, հետո՝ վարչապետ, հետո՝ նախագահ, հետո՝ վարչապետ... ժողովուրդ ջան, էս ինչ ենք խոսւոմ էստեղ, էս ի՞նչ ա: Էդ վտանգները հիմա ձեզ են սպառնում, Սերժ Սարգսյանն անվերադարձ գնացել ա: Ասում եք՝ Սարգսյանն այն ժամանակ ԱԱԾ-ի ղեկավար ա եղել, դրա համար դա պետք չի դարձնել նախարարություն․ դա ի՞նչ ասելու բան ա»,- ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ