01 05 2019

Բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ․ Ալիև

Բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախի կոնֆլիկտի կարգավորմանը՝ նշելով, որ «ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում կանխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը»։ Այս մասին գրում է Trend.az-ը։

Ադրբեջանական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հարցը պետք է լուծվի «երկրի տարածքային ամբողջականության շրջանակում` միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերի և որոշումների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»: Ալիևը շեշտել է՝ այլ մոտեցում չկա։

«Բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած նրան, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք կանխվել են:

Մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ, վկայում էր այն մասին, որ կոնֆլիկտի կողմերը երկուսն են: Ուստի, կարծում եմ՝ թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կուժեղացնենք մեր երկիրը և բանակը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ