«Այս իշխանության ամենամեծ պրոբլեմը նրանում է, որը նաև ցույց տվեց Քաղաքացու օրը, որ շատերը այդպես էլ չեն կարողանում դառնալ քաղաքացիական գործչից քաղաքական գործիչ: Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների. ժամանակի ընթացքում կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք կդառնան լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանություններին»,- մամուլի ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Yerevan.today-ի հարցին՝ արդյո՞ք ներկա իշխանության մեջ տեսնում է ընդդիմության տարրեր՝ քաղտեխնոլոգը պատասխանեց. «Մենք բոլորս ենք տեսնում: Փաստացի իշխանությունը կիսվեց երկու հատվածի. մի հատվածը սկսեց մեղադրել, մյուս հատվածը՝ պաշտպանել Դավիթ Սանասարյանին: Սա հենց դրա ծիլերն են։ Սա ընդամենն առիթ էր, բայց պարզ է, որ պրոցեսներն ավելի խորքային են. Դավիթ Սանասարյանը պարզապես կատալիզատոր դարձավ»,- ասաց Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը