ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ-ների՝ մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության փոփոխման հարցով Հայաստանի առաջարկները: Այս մասին РБК-ին հայտնել են կազմակերպության անդամ երկու երկրների դիվանագետներ:
Փոփոխությունները ԱԳ նախարարների կողմից հաստատումից հետո ներկայացվելու են պետությունների ղեկավարներին։ Նրանք կհանդիպեն աշնանը` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:
Երևանն առաջարկում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնի այն պետության ներկայացուցիչը, որը նշանակվել է 3 տարով, և երկիրը պետք է պահպանի այն մինչև մանդատի ավարտը։
РБК-ի աղբյուրի հաղորդմամբ՝ մինչև 2020թ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, իսկ հետո մանդատը 3 տարով կանցնի Բելառուսին:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РБК-ի հետ զրույցում նշել է, որ «ստորագրման ենթակա փաստաթղթերը ձևավորվում են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը