Ուկրաինայի գերագույն ռադայի ընդունած նոր օրենքով ուկրաիներենը երկրի միակ պետական լեզու է հռչակվում, հայտնում է РИА Новости-ն: Փաստաթուղթը պետք է ներկայացնեն երկրի նախագահի ստորագրմանը:
Օրենքը պահանջում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կյանքի բոլոր ոլորտներում օգտագործեն բացառապես ազգային լեզուն: Բացառությունները կվերաբերեն միայն անձնական շփմանը և կրոնական ծեսերին:
Ուկրաիներենի գործածումը պարտադիր կլինի դատարաններում, բանակում, ոստիկանությունում, գովազդներում, նախընտրական քարոզարշավների և հանրաքվեների անցկացման ընթացքում:
Պաշտոնյաների համար լեզվի հստակ մակարդակի գիտելիքների թեստ կանցկացնեն, արդյունքների անբավարար լինելու դեպքում նրանց 128-459 դոլարի տուգանք կսպառնա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը