Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը որակեց խայտառակ։
«Բա արժանապատվությունն ո՞ւր մնաց, Դուք կարդո՞ւմ եք Թուրքիայի նախագահի «թվիթերը»։ Առաջ էինք անարժանապատիվ, հիմա՞ էլ ենք անարժանապատիվ»,- ասաց նա։
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ ՌԴ–ի ու Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրիլի 24–ին հայտարարություն չեղավ։ Ըստ նրա՝ Ռուսաստանի՝ հայտարարությամբ հանդես չգալու պատճառն այն է, որ ՌԴ ամենամերձավոր դաշնակիցը Թուրքիան է, իսկՀունաստանի մասով խորքային պրոցեսներ են ընթանում: Մի կողմից Թուրքիայի հետ մերձեցման միտումներ են նկատվում, մյուս կողմից՝ կոնֆլիկտի սրացում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը