Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ։
«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։
Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհերին, ընտանիքներն ու տները կորցրածներին, այլև անցյալի սխալները չկրկնելու համար։
Հենց այս պատճառով էլ դեռևս 2015թ․ մարտին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունն ընդունեց «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը»,-գրել է ԵԺԿ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը