ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան այցի շրջանակում ապրիլի 26-ին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Պուտինի օգնական Յուրի Ուշակովին:
Ուշակովը հայտնել է, որ նախագահները կարող են հանդիպել նաև ամռանը կամ աշնանը: «Ապրիլի 26-ին տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ղեկավարները վերջերս հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը», - նշել է Ուշակովը՝ հավելելով, որ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ հարցերի, այնպես էլ այլ թեմաների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը