17 04 2019

Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել. Մարուքյանը՝ Փաշինյանին



«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարագն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել: Այդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ԱԱԾ պետը, մնացել է ոստիկանության պետը»,— կառավարության կառուցվածքի մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա ներկայացրեց կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը, ըստ որի՝ պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարոություն և Ազգային անվտանգվության նախարարություն: ԱԱԾ քննչական համակարգը, նրա խոսքով, պետք է դուրս գա նախարարությունից և տեղափոխվի քննչական կոմիտե: Նույնը վերաբերում է ՊԵԿ քննչական դեպարտամենտին։

«Հիմա ասեք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել և ինչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե ինչպես պետք է մեր պետական կառավարման համակարգը դարձվի բաց, ժողովրդավար ու հաշվետու, ո՞րն է պատճառը, ինչու եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել»,— ասաց խմբակցության ղեկավարը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ