Ազգային ժողովը ընդդիմության 3 նախագծերի անհամաձայնություն հայտնեց, ինչից հետո սկսվեց բուռն բանավեճ։ Բանավեճի մեկնարկը տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը հայտարարեց, թե ավանդույթ է դառնում, երբ ընդդիմություն հանդիսացող խմբակցությունները բերում են նախագծեր, որոնց բովանդակությունը վիճելի է և «պոպուլիզմ» է։
«Մենք այսօր լսում ենք ելույթներ Գևորգ Պետրոսյանից՝ ողջախոհության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների մասին, ԲՀԿ-ի մասին, որ դեմ է եղել նախկինին, լուրջ ե՞ք ասում, ժողովուրդ»,- նշեց պատգամավորը:
Այնուհետև «Իմ քայլը» խմբակցությունը հարվածներ ստացավ ընդդիմադիր մի շարք պատգամավորներից՝ Նաիրա Զոհրաբյան, Էդմոն Մարուքյան և այլք, իսկ իշխանական խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կորցրեց ինքնատիրապետումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը