16 04 2019

Եթե կարաս բացատրես, հետո կբացատրես, ես էլ կարձագանքեմ․ Մարուքյան-Դանիելյան բանավեճ



««Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեզ հետ միասին նախագիծ է բերել, որը մերժել են նախկին իշխանությունները. հիմա նույն բանն էստեղ ասում ենք, ասում են՝ պոպուլիզմ է»,- խորհրդարանում ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին, որը պոպուլիզմ էր որակել ընդդիմության նախագծերը։

«Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ նայեք, տեսեք ով ինչ է ժամանակին ասել, նոր նման բաներ ասեք, Համազասպ: Դուք ինքներդ ձեր կենսագրությունը մի վիճարկեք այս ամբիոններից: Մի քիչ կարդացեք, սովորեք, հետ նայեք պատմությանը, տեսեք ով ինչ է խոսացել, ով ինչ է արել վախտին: Ամեն ինչին չափ կա, չի կարելի: Երկրորդ, եթե ուզում եք նորմալ աշխատանք, մի հատ օրինակ կարա՞ք ասեք, որ կառավարությունը լավ բան է ուզեցել անի, մենք սաբոտաժ ենք արել: Սա ի՞նչ մոտեցում է: Վերջապես ե՞րբ պետք է դուրս գանք էդ հեղափոխություն-հակահեղափոխություն բանից: Հեղափոխությունը եղել ավարտվել է, դուք 88 մանդատ ունեք, քաղաքական մեծամասնություն եք, գործ արեք: Ո՞վ է ձեզ սաբոտաժ անում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ