«Թավշյա հեղափոխության ժամանակ ձևավորվում էին գերսպասումներ, և այդ պարագայում ակնհայտ էր, որ դա բավականին արագ կարող էր հանգեցնել հիասթափությունների: Կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ մոտ 1 տարի հետո էյֆորիայի զգալի նվազում գոյություն ունի: Տեսնում ենք, որ հասարակության մի հատվածը արդյունքներ է պահանջում»,— մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
Ըստ քաղաքագետի՝ հասարակության դժգոհությունը պայմանավորված է շոշափելի արդյունքներ չլինելու հետ:
Հակոբյանը նաև անդրադառնալով ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթին նշեց. «Կարծում եմ՝ վարչապետը շարունակում է մնալ այն իլյուզիաների մեջ, թե աշխարհին շատ է հետաքրքրում, որ Հայաստանում ինչ է տեղի ունեցել: Կարծում եմ՝ ավելի կարևոր մեսիջներ էլ կարող էր պարունակել այդ ելույթը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը