12 04 2019

Մենք շատ անսպասելի և ազդեցիկ քայլերի ենք պատրաստ․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան



«Նիկոլ Փաշինյանին 2009-ին մեղադրանք չի առաջադրվել 300.1 հոդվածով, դրա համար էլ այդպիսի մեղմ պատիժ է ստացել և այդքան շուտ է դուրս եկել, որովհետև դատախազությունը գտել է, որ այդ հոդվածը պատասխանատվությունը խստացնող է, հետևաբար Փաշինյանին էլ չի կարող մեսագրվել, բայց հիմա դատախազությունը ճիշտ հակառակն է կարծում և Քոչարյանին մեսագրում այդ հոդվածը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին, փաստաբանը նշեց. «Մենք շատ անսպասելի և ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, եթե հարցը հասավ դրան, մենք դրան կանդրադառնանք»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ